Ասիական ինդեքսներ. 25-05-21
1 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների մայիսի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.67%-ով և կազմել 28553.98 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 1919.52 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 2.40%-ով և կազմել 3581.34 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 1.75%-ով և կազմել 28910.86 կետ: