Քաղաքականություն

Իրանի ԱԳ նախարարը Երևանում հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի և Արա Այվազյանի հետ

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳ նախարարը Երևանում հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի և Արա Այվազյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստան այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

«Մայիսի 26-ին այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանելու Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում