Հասարակական

Ոստիկաններն այցելում են բոլոր նախընտրական շտաբներ. ոստիկանությունը պարզաբանել է «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի տարածած հայտարարության կապակցությամբ, թե «ոստիկանության որոշ ծառայողներ մտել են իրենց շտաբների տարածքներ, ինչի իրավունքը չունեն»: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ոստիկանության պարզաբանումը.

««Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարություն է տարածել, որ ոստիկանության որոշ ծառայողներ մտել են իրենց շտաբների տարածքներ, ինչի իրավունքը չունեն: Հայտնում ենք, որ իրենց տարածքները սպասարկող ոստիկանության ծառայողներն այս օրերին այցելում են բոլոր նախընտրական շտաբներ, շտաբի պետերին հանձնում անձնական տվյալներով իրենց այցեքարտերը ու խնդրում նրանց կոնտակտային տվյալները՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելու նպատակով: Այս գործողությունները ոստիկանության գործառույթների շրջանակում են և առաջին հերթին բխում են նախընտրական շտաբների շահերից և ուղղված են դրանց բնականոն գործունեության ապահովմանը: Իսկ վերոհիշյալ հայտարարության կապակցությամբ ոստիկանությունում իրականացվում են ուսումնասիրություններ»:

Հայերեն

ԱՀԿ-ն նախազգուշացրել է ամբողջ աշխարհում վտանգավոր հիվանդությունների բռնկումների թվի աճի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարը Նիդեռլանդների Թագավորության գործընկերոջ հետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ու ծառայողները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Քրիս Ռաթը Ավստրալիայի կառավարությանը կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մայր Աթոռում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություններ

Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհին հսկա քարաբեկոր է ընկել

Մեր հայացքն ուղղում ենք միջազգային հանրությանը` կոչ անելով ճանաչել ճշմարտությունը. Էդիտա Գզոյան

Ռուսաստանը Հայոց Ցեղասպանությունը միշտ ընկալել է որպես իր սեփական վիշտը. Մարիա Զախարովա

Զելենսկին դադարեցրել է այցը Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ Կիևի վրա ռուսական ուժերի հարձակման պատճառով

Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության պարտականությունն է. Հունաստանի պաշտպանության նախարարը՝ Հայոց ցեղասպանության մասին