Արցախ

ԵՄ-ն 10 մլն եվրո է հատկացնում ԼՂ հակամարտության ազդակիր բնակչությանն աջակցելու նպատակով

5 րոպեի ընթերցում

ԵՄ-ն 10 մլն եվրո է հատկացնում ԼՂ հակամարտության ազդակիր բնակչությանն աջակցելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասի դիմակայությանն ու խաղաղաշինությանը միտված ջանքերի շրջանակներում Երոպական միությունը ավարտի է հասցնում նախապես հայտարարված հավելյալ 10 մլն եվրո մարդասիրական աջակցության տրամադրումը, այդ թվում՝ ԼՂ և դրա շրջակա տարածքների վերջին հակամատրության ազդակիր քաղաքացիական բնակչության հրատապ վերականգնմանն աջակցելու նպատակով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, այս աջակցության տրամադրմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերից հատկացված ԵՄ աջակցությունը կկազմի 17 մլն եվրո։

«Տարածաշրջանում ստեղծված հումանիտար իրավիճակը շարունակում է պահանջել մեր ուշադրությունը, իսկ Քովիդ-19 համավարակի բռնկմամբ՝ հակամարտության հետևանքներն էլ ավելի են սաստկանում։ ԵՄ-ն էականորեն ավելացնում է օժանդակության ծավալը՝ հակամատրության ազդակիր բնակչության անհետաձգելի կարիքների հոգածության ու նրանց կյանքի վերադառնալուն օգնելու նպատակով»,- նշել է Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատարՅանեզ Լենարչիչը։

«Ինչպես հայտարարել էինք նախորդ տարվա վերջին՝ այսօր տրամադրվող լրացուցիչ օժանդակությունն ուղղված է աջակցելու հակամարտությունից առավել տուժած բնակչությանը: Մեր աջակցությունն այսքանով չի սահմանափակվում․ ԵՄ-ը շարունակում է աշխատանք տանել տարածաշրջանի հակամարտությունների առավել համապարփակ փոխակերպման, տևական սոցիալ-տնտեսական վերականգնման և դիմակայման ուղղություններով»,-նշել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարՕլիվեր Վարհեին:

Ըստ աղբյուրի՝ հայտարարվող ֆինանսավորման շնորհիվ հնարավոր է ապահովել հրատապ օգնություն, այդ թվում՝ հատկացնել պարենային, հիգիենայի և կենցաղային պարագաներ, ուղղակի դրամական աջակցություն և հոգալ առողջապահական ծախսեր: Այն նաև կներառի օժանդակություն քաղաքացիական բնակչության պաշտպանությանը, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական աջակցություն, իրազեկման ու կրթական աջակցություն արտակարգ իրավիճակներում և կապահովի վաղ վերականգնման աջակցություն կենսապահովման միջոցով: Աջակցությունից կօգտվեն հակամարտության առավել տուժած ազդակիր բնակչությունը, այդ թվում՝ տեղահանված, հայրենադարձված անձինք և հյուրընկալող համայնքները:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից հայտնում են, որ հայտարարված լրացուցիչ ֆինանսավորման միջոցով կիրականացվի բնակելի տարածքների մարդասիրական ականազերծում, ականապատման վտանգների վերաբերյալ իրազեկման բարձրացում՝ տուժած բնակչության շրջանում, և հավելում, որ ԵՄ մարդասիրական ամբողջ ֆինանսավորումը տրամադրվում է կարիքների հիման վրա, ինչպես նաև ԵՄ և միջազգային օրենսդրությամբ ամրագրված հումանիզմի, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքներին համահունչ։ Այն մատուցվում է ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

«Վեց շաբաթ շարունակ անդադար մոլեգնող վերջին ռազմական առճակատումը, այդ թվում Հայաստանում և Ադրբեջանում պատճառել էմեծաքանակմարդկային զոհեր, էական վնասներ և տեղական բնակչության տեղահանություն: Մարտերի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ անվտանգության նկատառումներից դրդված լքել են իրենց տները, նրանցից ոմանք շարունակում են մնալ տեղահանված և երկարաժամկետ հեռանկարում չեն կարողանա վերադառնալ իրենց տները:

Ռազմական գործողությունների հետևանքով վնասներ են հասցվել կենսապահովմանմիջոցներին, բնակելիշենք շինություններինև հասարակական ենթակառուցվածքներին:Զգալիարածքներում պահպանվել են ականներ և այլ զինամթերք՝ առաջ բերելով լուրջ վտանգներ խաղաղ բնակչության համար:

Ի հեճուկս 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարի համաձայնագրի, հումանիտար իրադրությունը շարունակում է մնալ մտահոգիչ,․իրավիճակն էլ ավելի էսրվելՔՈՎԻԴ -19 համավարակի հետևանքով: ԵՄ-ը սերտ կապի մեջ է հումանիտար աջակցության գործընկերների ևայլ՝տեղական շահագրգիռ կողմերի հետ` աջակցելու հումանիտար արձագանքմանըև վաղ վերականգնմանն ուղղված ջանքերի համակարգմանը:

ԵՄ-ը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հիմնական գործընկերնէ՝աջակցելով նրանց բարեփոխումների և սոցիալ-տնտեսական վերականգնման գործընթացներին, այդ թվում ՝ Արևելյան գործընկերության շրջանակներում: ԵՄ-ը պարտավորվում է ակտիվ դեր ստանձնել կայուն և համապարփակ կարգավորման ձևավորման գործընթացում, այդ թվում` կայունացման, հակամարտությունների վերափոխման և վստահության ամրապնդման և հաշտեցման միջոցների ներդրմանմիջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում