Ասիական ինդեքսները նվազել են. 12-05-21
1 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների մայիսի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 1.61%-ով և կազմել 28147.51 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 1.47%-ով և կազմել 1877.95 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.61%-ով և կազմել 3462.75 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.78%-ով և կազմել 28231.04 կետ: