«Freedom House»-ն Ադրբեջանին կոչ է արել հայ գերիների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրել ՄԻԵԴ-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 121 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ամբողջ ծավալով համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ հայ գերիների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենդտը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Մենք խորապես մտահոգված ենք վերջերս տեղի ունեցած զինված հակամարտությունից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի նկատմամբ անմարդկային և դաժան վերաբերմունքի, ներառյալ՝ կտտանքների մասին հաղորդագրություններով: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ամբողջ ծավալով համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ գերեվարված հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդագրությունները հետաքննելու հարցում՝ անկախ նրանց կարգավիճակից և ապահովել պահվող անձանց պաշտպանությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքների պահանջների համաձայն, ներառյալ պաշտպանությունը կտտանքներից և անմարդկային վերաբերմունքից: Որպես երկիր, որը ստորագրել է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան, Ադրբեջանը պարտավոր է տրամադրել հարցվող ամբողջ տեղեկատվությունը, որպեսզի նպաստի այս լուրջ հարցերի թափանցիկ հետաքննությանը»:

Հայերեն العربية English Русский

Աբու Դաբիում մեկնարկել են ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

Հավերժական խնդիրները՝ Սերժ Ավետիքյանի ֆիլմերում. «ՌեԱ» փառատոնին ցուցադրվեցին ռեժիսորի անիմացիոն կինոնկարները

Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ

Սվիրիդովի «Երկիր հայրական» էպիկական պոեմը՝ հիմնված Իսահակյանի բանաստեղծությունների վրա․ պրեմիերա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Լևոն Տեր–Պետրոսյանը բարեհաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ուկրաինական պատվիրակությունը Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մեկնարկից առաջ հանդիպում է անցկացնում եվրոպացիների հետ

«ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները

Երևանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը