Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և մասնագիտացված մարմիններին

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մայիսի 5-ին նամակներէ հղել Միավորված ազգերի կազմակերպությանԳլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին՝ Շուշի քաղաքի հայ բնակչության բռնի վտարմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից:

Նամակներում, մասնավորապես, նշվումէ, որ Ադրբեջանի կողմից Շուշիում իրականացված բռնի վտարումներնուղղակիևանուղղակիկերպովխախտում են միջազգային բազմաթիվ փաստաթղթերում ամրագրված հայ բնակչության քաղաքացիական, մշակութային, տնտեսական, քաղաքական և սոցիալական իրավունքների ողջ սպեկտորը:

Ընդգծվում է, որ Արցախի օկուպացված տարածքներում պատմական, մշակութային և ճարտարապետական լանդշաֆտիբռնի վերափոխման քաղաքականությունը խտրականության և այլատյացության բացահայտ դրսևուրում է:

Նամակներում շեշտվում է, որ միջազգային հանրությունը պետք է հակազդիԱդրբեջանիկողմիցշարունակաբար իրականացվող մարդկության դեմուղղված հանցագործություններին, որոնց թիրախնԱրցախի ժողովուրդն է: Արցախի Հանրապետության օկուպացվածտարածքներում Ադրբեջանի ցանկացած գործունեություն, որը հակասումէ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և նպատակ ունի ամրագրել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ուժի ապօրինի կիրառման հետևանքները, չպետք է հանդուրժվի և պետք է ուղղակիորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կոչէ անում համապատասխան միջոցներ ձեռնարկել ՄԱԿ-ի միջազգային-իրավական գործիքակազմնակտիվացնելուուղղությամբ՝ ապահովելու միջազգային մասնագիտացված կազմակերպությունների անարգել մուտքնԱրցախ`այդ կործանարար և շարունակական խախտումները վերացնելու համար:

Հայերեն English Русский

Գործնական քննության երկարացված ժամկետը կգործի նաև այն անձանց համար, որոնց 1 տարին դեռ չի լրացել. Մարանդյան

Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել

ՀՀ Էկոնոմիկայի նախարարը ՌԴ-ում մասնակցել է ԵՏՄ-ի արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

Առանց քննությունների վարելու իրավունքը վերականգնելու կարգը կտարածվի 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկվածների վրա. Չիլինգարյան

Վարչապետ Փաշինյանը ժամանել է Եկատերինբուրգ

Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները

Վարելու իրավունքն առանց քննության վերականգնելու հնարավորությունը չի տարածվի բոլոր դեպքերի վրա. ՆԳՆ

Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ