Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և մասնագիտացված մարմիններին
2 րոպեի ընթերցում

Նամակներում, մասնավորապես, նշվումէ, որ Ադրբեջանի կողմից Շուշիում իրականացված բռնի վտարումներնուղղակիևանուղղակիկերպովխախտում են միջազգային բազմաթիվ փաստաթղթերում ամրագրված հայ բնակչության քաղաքացիական, մշակութային, տնտեսական, քաղաքական և սոցիալական իրավունքների ողջ սպեկտորը:
Ընդգծվում է, որ Արցախի օկուպացված տարածքներում պատմական, մշակութային և ճարտարապետական լանդշաֆտիբռնի վերափոխման քաղաքականությունը խտրականության և այլատյացության բացահայտ դրսևուրում է:
Նամակներում շեշտվում է, որ միջազգային հանրությունը պետք է հակազդիԱդրբեջանիկողմիցշարունակաբար իրականացվող մարդկության դեմուղղված հանցագործություններին, որոնց թիրախնԱրցախի ժողովուրդն է: Արցախի Հանրապետության օկուպացվածտարածքներում Ադրբեջանի ցանկացած գործունեություն, որը հակասումէ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և նպատակ ունի ամրագրել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ուժի ապօրինի կիրառման հետևանքները, չպետք է հանդուրժվի և պետք է ուղղակիորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կոչէ անում համապատասխան միջոցներ ձեռնարկել ՄԱԿ-ի միջազգային-իրավական գործիքակազմնակտիվացնելուուղղությամբ՝ ապահովելու միջազգային մասնագիտացված կազմակերպությունների անարգել մուտքնԱրցախ`այդ կործանարար և շարունակական խախտումները վերացնելու համար: