Շահութահարկի արտոնության ուժի մեջ լինելու ժամկետը կերկարաձգվի 8 տարով. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործադիրը հնարավորություն է տալիս, որ հարկատուների մի խմբի համար շահութահարկի գործող արտոնության ուժի մեջ լինելու ժամանակահատվածը երկարաձգվի 8 տարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Պողոսյանը հիշեցրեց, որ հարկային օրենսգրքով կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր իրականացնող կազմակերպությունների խմբի համար արտոնություն է սահմանված: Շահութահարկի արտոնություն է սահմանված հարկ վճարողների այն խմբի համար, որի արտահանման և արտերկրում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար կատարած աշխատանքի հանրագումարը 40 մլրդ դրամ և ավելի է: Այս դեպքում շահութահարկի դրույքաչափը 5 տոկոս է՝ 18 տոկոսի փոխարեն: Իսկ եթե հատում է 50 մլրդ դրամի շեմը, ապա՝ ընհուպ 2 տոկոս դրույքաչափ է գործում: «Զուգահեռաբար հնարավորություն է տրված, որ արտերկրում բացառապես շինարարական և շինմոնտաժային աշխատանքներ կատարելու նպատակով ներգրավված վարձու աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտը հարկվի նորից նվազեցված՝ եկամտային հարկի 13 տոկոս դրույքաչափերով»,- ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ սակայն, այդ արտոնությունը ժամանակին ուսումնասիրվել է և որակվել որպես խնդրահարույց: Եվ ըստ այդմ Հայաստանը հայտնվել է երկրների համագործակցությունը գնահատող ռեյտինգային ցուցակում նախազգուշացնող հարթակում: Այդ ցուցակից դուրս գալու համար Հայաստանը հանձն է առել վերանայել օրենսդրությունը: Եվ 2018-ի հունիսի 21-ին ԱԺ-ն ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենք, որով այդ արտոնության վերջնաժակետը սահմանվել է 2021-ի դեկտեմբերի 31-ը: Դրանից հետո որոշակի զարգացումներ են եղել:

«Շահառու կազմակերպությունների խնդրանքով էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններ է վարել ԵՄ-ի գործընկերների հետ, և արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն, որ այս արտոնյալ ժամանակահատվածը երկարացվի ևս 8 տարով: Հիշյալ պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար է ներկայացվել այս օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է արտոնյալ ժամանակահատվածը 2021-ի դեկտեմբերի 31-ի փոխարեն սահմանափակել 2029 թվականի դեկտեմբերի 31-ով՝ այսինքն հետաձգելով 8 տարով»,- նշեց փոխնախարարը:

Հայերեն

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը