Արցախ

ՀԱԵ Արցախի թեմը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի մշակութակործան գործողությունը

1 րոպեի ընթերցում

ՀԱԵ Արցախի թեմը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի մշակութակործան գործողությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը խստորեն դատապարտել է Արդբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթների քանդումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀԱԵ Արցախի թեմի տարածած հայտարարության մեջ.

«Նկատելի է, որ Ադրբեջանը ամեն ջանք գործադրում է, որպեսզի իսպառ վերացվի հայ հոգևոր-մշակույթային ժառանգությունն Արցախի տարածքից, երբեմն վերանորոգման շղարշի ներքո անհաջող փորձեր գործադրելով Արցախից վերացնել հայ քրիստոնեական ժառանգության հետքերը: Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը դատապարտելու Ադրբեջանի սույն մշակութակործան գործունեությունը և քայլեր ձեռնարկելու այս ավերիչ գործընթացը կասեցնելու համար»,-նշում են թեմում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում