ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի զինծառայողները 44-օրյա պատերազմի ավարտից հետո խոշտանգել և սպանել են 19 հայ գերիների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ:
«Գերության մեջ հայտնված անձանցից 19-ը, խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն:
Ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ստորև ներկայացնում ենք նրանց ցուցակը:
Քաղաքացիական անձինք`
- Էդուարդ Շահգելդյան
- Արսեն Ղարախանյան
- Բենիկ Հակոբյան
- Էլենա Հակոբյան
- Սերժիկ Վարդանյան
- Էլլա Վարդանյան
- Գենադի Պետրոսյան
- Յուրիկ Ասրյան
- Միշա Մովսիսյան
- Անահիտ Մովսիսյան
- Նինա Դավթյան
- Միշա Մելքումյան
Զինծառայողներ`
- Էրիկ Մխիթարյան
- Գագիկ Մկրտչյան
- Արայիկ Պողոսյան
- Վարդգես Ղազարյան
- Յուրի Ադամյան
- Արթուր Մանվելյան
- Նարեկ Բաբայան»: