Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին՝ հանձնաժողովի նախագահ Շիրկո Միրուեյզի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը տեղեկացնում է, որ ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի եւ Իրաքի միջեւ քաղաքական լուրջ երկխոսություն է կայանում, նկատվում է նաեւ ակտիվացում երկու երկրների տնտեսական հարաբերություններում:

ԱԺ նախագահը գործընկերներին ներկայացրել է ադրբեջանաթուրքական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակը: Ընդգծել է, որ Ադրբեջանը, ի հակասություն եռակողմ հայտարարության, չի կատարում ռազմագերիներին եւ այլ պահված անձանց վերադարձնելու իր պարտավորությունը, ավելին` շարունակում է իր հակահայ քաղաքականությունը: Ասածի նոր դրսեւորումն է վերջերս «պուրակի» բացումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Շիրկո Միրուեյզը բարձր է գնահատել հայկական կողմից Իրաքի վերաբերյալ հարցերում դիրքորոշման եւ միջազգային հարթակներում տրամադրած աջակցության համար:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների ակտիվացման շրջանակներում կարեւորագույն դեր ունեն տարբեր ոլորտներում համագործակցության մասին հուշագրերը, ինչի իրականացմանը վերահսկելու գործում խորհրդարանը կարեւոր դեր ունի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր: Երկուստեք ընդգծվեց, որ իրաքցի խորհրդարանականների այցը կարող է լավ լիցք հանդիսանալ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման գործում:

ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Պաշտոնական

ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Փոխվարչապետ Գրիգորյանը  և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան  հարաբերությունների օրակարգային հարցեր

Պաշտոնական

Փոխվարչապետ Գրիգորյանը  և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան  հարաբերությունների օրակարգային հարցեր

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Պաշտոնական

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

Պաշտոնական

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

Պաշտոնական

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

ՀՀ վարչապետ Փաշինյանը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը

Պաշտոնական

ՀՀ վարչապետ Փաշինյանը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի վրա հարձակումը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին և վերահաստատել պետական այցով սեպտեմբերին Հայաստանում հյուրընկալելու հրավերը

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին և վերահաստատել պետական այցով սեպտեմբերին Հայաստանում հյուրընկալելու հրավերը

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ՀՀ վարչապետի աշխատակազմի 2023թ. գործունեության հաշվետվությունը

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել ՀՀ վարչապետի աշխատակազմի 2023թ. գործունեության հաշվետվությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում