1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների ապրիլի 30-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.83%-ով և կազմել 28812.63 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.57%-ով և կազմել 1898.24 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.81%-ով և կազմել 3446.86 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 1.97%-ով և կազմել 28724.88 կետ: