Քաղաքականություն

Ներկայացուցիչների պալատի 65 անդամ ԱՄՆ-ին կոչ է արել 100 մլն դոլար հատկացնել Արցախին և ՀՀ-ին

1 րոպեի ընթերցում

Ներկայացուցիչների պալատի 65 անդամ ԱՄՆ-ին կոչ է արել 100 մլն դոլար հատկացնել Արցախին և ՀՀ-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի ավելի քան 65 անդամներ ԱՄՆ-ին կոչ են արել, որպես օգնություն 100 մլն դոլար հատկացնել Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումներից տուժած Արցախին և Հայաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Ներկայացուցիչների պալատի անդամները կոչ են արել նաև դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրվող օգնությունը, քանի դեռ չի հաստատվել այն, որ վերջինս դադարեցրել է Հայաստանի և Արցախի դեմ ոտնձգությունները:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը նշել է, որ տրվող ֆինանսական աջակցությունը կօգնի բարձրացնել ժողովրդի անվտանգության մակարդակը, ամրացնել ժողովրդավարությունը, տնտեսական կայուն զարգացում ապահովել և այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում