Լիտվայի արտգործնախարարը գերազանց է գնահատում հայ-լիտվական հարաբերությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,27 ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Լիտվայի 30-ամյա դիվանագիտական հարաբերությունների բնութագրման միակ ձևը գերազանցն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը ՝ Լոռու մարզում Լիտվական անտառի բացման ժամանակ։

«Հայաստանի դեպքում՝ գլխավոր ձեռքբերումը ժողովրդավարությունն է։Մեր երկրների համատեղ ձեռքբերում կնշեի նաև, որ այսօր այստեղ ենք գտնվում և նշում ենք մեր հարաբերությունների 30 -ամյակը։Սա վկայում է այն մասին, որ մեր հարաբերությունները երկարատև են, իրական ու ճշմարիտ»,-ընդգծեց Լիտվայի արտգործնախարարը։

«Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան անդրադառնալով Հայաստանի և Լիտվայի համագործակցության հնարավորություններին ու ոլորտներին` Լանդսբերգիսը նշեց, որ Լիտվան փորձելու է Հայաստանին հումանիտար աջակցություն ցուցաբերել։

«Կփորձենք աջակցել պատերազմից հետո Հայաստանի վերականգնմանը, ինչպես նաև առողջապահության ոլորտում՝ աջակցելով համավարակի հաղթահարման գործում »,- մանրամասնեց Լիտվայի արտգործնախարարը՝ հավելելով, որ հանդիսանալով Եվրոպական Միության անդամ , Լիտվան հնարավորություն ունի աջակցություն ցուցաբերել նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել