Ասիական ինդեքսներն աճել են. 26-04-21
1 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների ապրիլի 26-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.36%-ով և կազմել 29126.23 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.17%-ով և կազմել 1918.15 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.95%-ով և կազմել 3441.17 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.43%-ով և կազմել 28952.83 կետ: