Քաղաքականություն

Եվրախորհրդարանի խմբակցությունը ողջունել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

1 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանի խմբակցությունը ողջունել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատների խմբակցությունը «Թվիթեր»-ի իր էջում ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչելը:

«Եվրախորհրդարանը 2015-ին արդեն ընդունել է հիշատակող բանաձև՝ Հայկական ցեղասպանության և Օսմանյան կայսրությունում զոհված 1,5 միլիոն անմեղ հայ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է եվրախորհրդարանի խմբակցության գրառման մեջ, որն կցված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկար՝ «Երբեք մի մոռացեք հայերի ցեղասպանությունը» վերտառությամբ:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում