Հասարակական

Բայդենը համարձակվեց ասել այն, ինչ միշտ իմացել են իր նախկինները. Ամերիկայի հայկական համագումար

2 րոպեի ընթերցում

Բայդենը համարձակվեց ասել այն, ինչ միշտ իմացել են իր նախկինները. Ամերիկայի հայկական համագումար

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի հայկական համագումարն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համարձակվեց ասելու այն, ինչ վերջին 100 տարվա ընթացքում միշտ իմացել են իր նախկինները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է համագումարի տարածած հաղորդագրությունում:

«Այս հանգամանքը բեկումնային է ԱՄՆ պատմության մեջ և նշանակալի պահ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: 30 երկիր և ԱՄՆ 49 նահանգ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Սպասվում է, որ ԱՄՆ այսօրվա գործողությունները հարթակ կստեղծեն, որպեսզի այլ երկրները հետևեն իր օրինակին և Թուրքիային հնարավորություն կտան համակերպվել իր անցյալի հետ»,- ասված է հաղորդագրությունում:

Հայկական համագումարն ընդգծել է, որ Ջո Բայդենն այս հայտարարությամբ հավատարիմ մնաց 30 տարվա իր քաղաքական գործունեությանը` Սենատորից մինչև ԱՄՆ նախագահ դառնալու ընթացքում:

«Նախագահ Բայդենը համարձակվեց ասել այն, ինչը վերջին 100 տարվա ընթացքում միշտ իմացել են իր նախկինները»,- նշված է հաղորդագրության տեքստում:

Ամերիկայի Հայկական համագումարը խորը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի իր ուղերձում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում