Քաղաքականություն

Թուրքիայի և Հայաստանի միջև չկա որևէ երկխոսություն. Ավետ Ադոնց

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի և Հայաստանի միջև չկա որևէ երկխոսություն. Ավետ Ադոնց

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Թուրքիայի միջև չկա որևէ երկխոսություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ ընդգծելով, որ պաշտոնական Երևանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել. երկիրը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման, սակայն նախապայմանները ներկայացվում են միայն թուրքական կողմից:

«Դրանք վերաբերում են թե՛ Ցեղասպանության և թե՛ ԼՂ հակամարտության հարցերին»,- նշեց Ադոնցը:

Ճշտող հարցին ի պատասխան նախարարի տեղակալը նշեց. «44-օրյա պատերազմին առնչվող որևէ նախապայման Թուրքիան չի դրել, սակայն ԼՂ հարցի կարգավորումը մնում է թուրքական կողմի համար որպես նախապայման»:

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին` Ադոնցը նշեց, որ Մինսկի խմբից բացի, այլ ձևաչափ չի քննարկվում այս պահին։ Մինսկի խմբի հետ աշխատանքներ տարվում են, և Ադոնցը հույս հայտնեց, որ դրանք շուտով տեսանելի կլինեն։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում