Պաշտոնական

Փաշինյանը և Պուտինը կարևորել են գերիների վերաբերյալ կետի կյանքի կոչման անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը և Պուտինը կարևորել են գերիների վերաբերյալ կետի կյանքի կոչման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը վերաբերվող կետի կյանքի կոչման անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ

«Այսօր՝ ապրիլի 24-ին, կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ կարևորելով 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը:

Երկու երկրների ղեկավարներն անդրադարձ են կատարել նաև անվտանգության և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանն ու ընթացիկ ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում