Քաղաքականություն

Սեյմասի միջխորդհրդարանական խումբը հորդորում է Հայոց ցեղասպանությունը դեռ չճանաչած պետություններին ճանաչել այն

1 րոպեի ընթերցում

Սեյմասի միջխորդհրդարանական խումբը հորդորում է Հայոց ցեղասպանությունը դեռ չճանաչած պետություններին ճանաչել այն

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների միջխորդհրդարանական խումբը հայտարարությամբ հորդորում է Հայոց ցեղասպանությունը դեռ չճանաչած պետություններին ճանաչել այն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ապրիլի 24-ը ոգեկոչելու նպատակով Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական խումբը տարածել է հայտարարություն։ «Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի անդամները, ոգեկոչելով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը և համերաշխություն ու արդարություն արտահայտելով ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, հորդորում են այս պատմական իրողությունը չճանաչած պետություններին ճանաչել այն»,- հայտարարել է խմբի նախագահ Ռայմունդաս Լոպատան Սեյմասի նիստի ժամանակ:

Ի նշան հայ ժողովրդի հետ համերաշխության՝ 2005 թ. դեկտեմբերի 15-ին ընդունված հայտարարությամբ Սեյմասը դատապարտե է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում