Տնտեսության վերականգնման հերթական ազդակը. ՀՀ-ում 2019-ի մարտի համեմատ աշխատատեղերի թիվն ավելացել է 38 հազարով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը տնտեսության վերականգնման հերթական ազդակն է ստացել: Գործադիրի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ կարող են արձանագրել, որ 2021 թվականի մարտին եկամուտ և աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ է եղել:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ ամփոփել են 2021թ. մարտի աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունները, և պատկերը հետևյալն է՝ անցյալ տարվա հետ կապված հարկման բազա ունեցող, այսինքն՝ զրոյից բարձր վարձատրվող աշխատատեղերն ավելացել են 2500-ով:

«Առհասարակ, հաշվի առնելով նախորդ տարի արդեն մարտ ամսից համավարակի առկայությունը և դրա հնարավոր ազդեցությունը՝ համեմատական վերլուծություն է իրականացվել նաև 2019թ. համեմատ՝ իրավիճակն ավելի պատկերավոր հասկանալու նպատակով: Եվ 2019թ. մարտ ամսվա համեմատ նույն աշխատատեղերի քանակն ավելի է 38 հազարով: Հարկման բազան կազմել է ավելի քան 131 մլրդ, և այդ ցուցանիշը 2020թ. մարտի համեմատ ավելի է 7.5 մլրդ դրամով, իսկ 2019թ. համեմատ 24 մլրդ-ով: Ավելի է հաշվարկվել նաև եկամտային հարկը և՛ 2020թ., և՛ 2019թ. նկատմամբ՝ համապատասխանաբար կես մլրդ և 1.3 մլրդ գումարի չափով»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ թվերի հավաստիության մասով կասկածելն անմտություն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե առևտրաշրջանառության մասով պետք է հաշվի առնել, որ գնաճ էլ կա:

Այս առումով ՊԵԿ նախագահն ասաց, որ գնաճի գործոնը կա, ապրիլ ամսվա ցուցանիշները, սակայն, դեռ հրապարակված չեն: «Շատ ավելի ուշ համապատասխան վերլուծությունը հնարավոր է իրականացնել», - ընդգծեց Հովհաննիսյանը:

Էկոնոմիկայի նախարարՎահան Քերոբյաննէլ իր հերթին արձագանքեց, թե վերլուծությունները ցույց են տալիս, որ սա տնտեսական աճի արդյունք է:

«Այս տեմպերով որ գնանք, կունենանք գրանցված աշխատատեղերի ռեկորդ Հայաստանի պատմության մեջ», - ասաց նախարարը:

Հայերեն English Русский

Յուրաքանչյուր ոք կարող է առաջընթացի շղթային ավելացնել մեկ օղակ և միասին հասնել նոր հանգրվանի․ Երևանում մեկնարկել է «ԱՊՐԻ ֆորում 2026»-ը

Իրանը կողմ է փոխկապակցվածության գաղափարներին. Շիրղոլամին ԹՐԻՓՓ-ի հարցում հստակեցրել է իր երկրի դիրքորոշումը

Բուլղարիայի նախագահն ակնկալում է ԵՄ-ի ավելի մեծ դերակատարում Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների կարգավորման գործում. BTA

Գրիպի դեմ պատվաստանյութերն արդեն հասանելի են բոլոր պոլիկլինիկաներում, գործելու են նաև շարժական կենտրոններ

Զելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. Պեսկով

Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները բավական մտահոգիչ են, անհամբեր սպասում ենք իրավիճակի կայունացմանը. ՀՀ վարչապետ

Ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի ազգային թիմի առաջիկա խաղերը

Ճապոնիայում թայֆունի զոհերի թիվը հասել է 10-ի

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Իրանի դեսպանին

Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով