Արցախ

Ադրբեջանը հրադադարի խախտումներով նպատակ ունի խուճապ ստեղծել Արցախում և ստվերել խաղաղապահ առաքելության իրականացումը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը հրադադարի խախտումներով նպատակ ունի խուճապ ստեղծել Արցախում և ստվերել խաղաղապահ առաքելության իրականացումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություններով հրադադարի խախտումները նպատակ ունեն խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախում և ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություններով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Նշված խախտումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները:

Համոզված լինելով, որ նշված խախտումները նպատակ ունեն խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախի ազգաբնակչության շրջանում, ինչպես նաև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը՝ կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ նման սադրիչ գործողություններից և հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին»,-նշված է նախարարության հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում