Սփյուռք

Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում կանցկացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն

1 րոպեի ընթերցում

Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում կանցկացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Ժնև քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցում ապրիլի 24-ին կանցկացվի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց շվեյցարաբնակ երաժշտական պրոդյուսեր Անի Գասպարյանը:

«Եկեղեցում կանցկացվի նահատակների ոգեկոչման արարողություն, որից հետո ներսում կլինի փոքրիկ համերգ՝ դուդուկահար Լևոն Մինասյանի և ջութակահարուհի Շուշան Սիրանոսյանի մասնակցությամբ»,- ասաց Գասպարյանը:

Անի Գասպարյանը նշեց, որ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված խաչքարի մոտ քաղաքացիները հնարավորություն կունենան ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սուրբ Հակոբ եկեղեցու առջև տեղի կունենա նաև Հայաստանի և սփյուռքի հայերի պատմության հանրագիտարանի ներկայացումը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունը կազմակերպել են Հայ-շվեցարական միությունը և Հայ առաքելական Սուրբ եկեղեցին:

Ապրիլի 24-ին լրանում է ՕսմանյանԿայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունըճանաչելևդատապարտելէմոտերեքտասնյակպետություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում