1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների ապրիլի 21-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 2.03%-ով և կազմել 28508.55 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 1.98%-ով և կազմել 1888.18 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 3472.93 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 1.76%-ով և կազմել 28621.92 կետ: