Հասարակական

Փաշինյանը ներողություն խնդրեց Ագարակում քաղաքացիների մի խմբի պահվածքի համար

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը ներողություն խնդրեց Ագարակում քաղաքացիների մի խմբի պահվածքի համար

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ընթացքում Ագարակում շրջում էր փողոցներում, շփվում քաղաքացիների հետ, սակայն քաղաքացիների մի խումբ փորձում էր խոչընդոտել վարչապետի տեղաշարժը՝ բարձր վանկարկումներով, քաշքշուկներով, հայհոյախառն արտահայտություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը ի պատասխան այդ քաղաքացիների պահվածքի՝ մյուսներից ներողություն խնդրեց:

«Մենք ենք մեղավոր: Ներողություն եմ խնդրում բոլորիցդ սրա համար»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք է այցելել ապրիլի 20-ի երեկոյան: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նախորդ օրը գիշերը լուսանկարներ էր հրապարակել Շուռնուխից, որոնցից երևում էր, որ Փաշինյանի հետ այցելել են մի քանի տներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում