ԱՄՆ նախագահի վարչակազմն արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայ պատմաբանների նամակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրասենյակն արձագանքել է հայ պատմաբանների նամակին՝ Ցեղասպանություն եզրույթը գործածելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր-սեղան քննարկման ժամանակ Աշոտ Մելքոնյանը հրապարակեց ԱՄՆ նախագահի վարչակազմի նամակագրության բաժնից ստացված պատասխանի բովանդակությունը:

Նամակում ԱՄՆ նախագահ Բայդենի և փոխնախագահ Հարիսի վարչակազմը, շնորհակալություն հայտնելով հայ պատմաբաններին կապ հաստատելու և տրամադրված տեղեկատվության համար, գնահատել են իրենց հետ շփվելու յուրաքանչյուր հնարավորություն:

«Մեր երկիրը բախվում է բազմաթիվ մարտահրավերների և Ձեր նմանօրինակ նամակները օգնում են մեզ՝ ավելի պարզ և լավ հասկանալու, թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչպես կարող է օգտակար լինել Ձեզ: Մենք ուշադիր կուսումնասիրենք նամակը և կաշխատենք ընթացք տալ»,-ինչպես հայտնեց Մելքոնյանը, հայ պատմաբանների նամակին ի պատասխան՝ մասնավորապես նշված է Սպիտակ տան պատասխանում:

Մելքոնյանի հաղորդմամբ՝ Հայ պատմաբանների ընկերակցության և գիտական հանրության նամակը ԱՄՆ նախագահական նստավայր էր հասել ցեղասպանագետ Անահիտ Խոսրոևայի ջանքերով:

Կարևորելով այն, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վճռորոշ է նախագահի դիրքորոշումը՝ Հայ պատմաբանների ընկերակցությունն ու գիտական հանրությունը նամակ էին ուղղել Ջո Բայդենին, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ՝ համապատասխան հետևություններ արվեին Ցեղասպանություն բառը գործածելու հարցում: Մելքոնյանը դիտարկմամբ՝ նամակի պատասխանից կարելի է ակնկալիքներ ունենալ, որ ԱՄՆ-ն նախագահի մակարդակով կօգտագործի Ցեղասպանություն բառը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր 2019թ. հոկտեմբերի 30-ին, իսկ Սենատը՝ 2019թ. դեկտեմբերի 12-ին:

Հայերեն English Русский

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Չինաստանի կառավարման համակարգը հասկանալու համար նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ Չինաստանի կոմունիստական կուսակցության կառավարման համակարգը. դեսպան Լի Սինվեյի հոդվածը

«Երևանյան բեսթսելեր». «Գիշատիչների խնջույքը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. հոկտեմբեր, 2026

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

Երևանի հանրային տրանսպորտը սպասարկող ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է

ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանի հարվածելու մասին

Քուշները հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին

COP17-ը բարձրացրել է Հայաստանի միջազգային հեղինակությունը և հիմք ստեղծել նոր համագործակցությունների համար. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Եվրոպական ինդեքսներն աճել են - 12/11/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 12/11/26