Ազգային պատկերասրահում նոր Հաղպատի և Սանահինի վանքերին նվիրված ցուցահանդես կբացվի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ապրիլի 20-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «ՍԱ-ՆՐԱՆԻՑ-ՀԻՆ» խորագրով ցուցահանդեսը, որի հիմնական թեմաներն են Հաղպատի և Սանահինի վանքերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ ավանդության՝ Սանահին (Սա-նրանից-հին կամ Սա-քան-զնա-հին) է կոչվել Հաղպատից ավելի հին վանքը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես մարդկության ստեղծած բացառիկ արժեքներ ընդգրկված միջնադարյան այս վանական համալիրները կառուցվել են հայկական հոգևոր ճարտարապետության ծաղկման շրջանում և դարձել միջնադարյան Հայաստանի հոգևոր և գիտալուսավորչական կարևորագույն կենտրոններ:

Բովանդակային ընդգրկմամբ բացառիկ ցուցադրության հիմքում հայկական կերպարվեստի և կինոարվեստի միևնույն՝ մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման, վերարժևորման կարևորագույն ուղերձը կրող երկխոսությունն է:

Ցուցադրության հիմնական մասն են կազմում Արշակ Ֆեթվաճյանի՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանում 1900-1919 թթ. շրջագայությունների ընթացքում բացառիկ ճշգրտությամբ ստեղծված հայկական եկեղեցիների ու տաճարների ճարտարապետական մանրամասերի և զարդաքանդակների անկրկնելի մատիտանկար-վավերագրերը: Դեռևս 1920-1922 թթ. Լուվրի Դեկորատիվ արվեստների և Լոնդոնի հանրահայտ Վիկտորիա և Ալբերտ թանգարաններում, Բրիտանական Ճարտարապետների արքայական ակադեմիայի ինստիտուտում և այլուր ցուցադրված ու «հայտնություն դարձած» ճարտարապետական այս գծանկարներն այսօր Հայաստանում ցուցադրվում են առաջին անգամ: Վիրտուոզ վարպետությամբ արված մատիտանկարները ներկայացնում են վանական հայտնի համալիրների սյուներն ու խոյակները, զարդագոտիներն ու որմնազարդերը, վարդակներն ու լուսամուտները:

Ցուցահանդեսում ներկայացված են նաև Հ. Շամշինյանի, Ե. Թադևոսյանի, Փ. Թերլեմեզյանի գեղանկարչական աշխատանքները և Ռ. Բեդրոսովի, Վ. Այվազյանի, Հ. Ալխազյանի գրաֆիկական թերթերը, Փարաջանովի հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմի վերջնական տարբերակ չմտած կադրերն ամփոփող եզակի ինստալացիան:

Ցուցահանդեսի բացմանը (որը տեղի կունենա 17:30-ին) կնախորդի Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան