Հայաստանի Հանրապետությունն առևտրական կցորդ կունենա Իրանում
1 րոպեի ընթերցում
![Հայաստանի Հանրապետությունն առևտրական կցորդ կունենա Իրանում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1049061.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում կստեղծվի Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 15-ի նիստի օրակարգում:
«Ստեղծել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք (նստավայրը՝ քաղաք Թեհրան)»,- ասված է որոշման մեջ:
Իրանում ՀՀ առևտրական կցորդը կտեղակայվի Թեհրանում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում: