Խաղաղապահները Արցախում վերականգնում են Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանյան խաղաղապահների նախաձեռնությամբ Արցախում անցկացվում է Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների բարեկարգման աշխատանքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Այս ակցիան անցկացնում են Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները՝ Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի հետ փոխգործակցությամբ: Նորագյուղ բնակավայրում, ուր այդ առաքելությամբ են ժամանել ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները, կա 60-ական թվականների հուշարձան: Այդ գյուղից ռազմաճակատ մեկնած ավելի քան 90 տղամարդ իրենց կյանքը տվել են հանուն խորհրդային ժողովրդի ազատության»,- տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից։

Ռուս խաղաղապահները Նորագյուղի բնակիչների հետ համատեղ իրականացրել են ցանկապատի վերականգնման և ներկման, տարածքի մաքրման և հենց հուշարձանի մաքրման աշխատանքներ:

«Այս ակցիան իրականացնելու միտքն առաջացել է այն պատճառով, որ Արցախի տարածքում գտնվող մի շարք հուշարձաններ վերականգնման կամ վերականգնման կարիք ունեն։ Հետագայում այս ակցիան կտևի մինչև Մեծ հաղթանակի 76-րդ տարելիցը»,- այս մասին հայտնել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի պետ Իգոր Սիվակովը:

Մարդասիրական արձագանքման կենտրոնը Արցախում հաշվառել է 58 հուշարձան՝ նվիրված 1941-1945 թվականներին ռազմաճակատում ընկած զինվորների հիշատակին։ Այսօրվա դրությամբ դրանցից 29-ն արդեն բարեկարգվել են։

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները