Տիգրան Մկրտչյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեսպան Տիգրան Մկրտչյանն ապրիլի 6-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից:

«Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց իր գործունեության շրջանում հայ-էստոնական հարաբերություններում արձանագրված առաջընթացը, իրականացված մշակութային միջոցառումները՝ բարձր գնահատելով այս ընթացքում հայկական համայնքի հետ հաստատված արդյունավետ և ամուր համագործակցությունը։

Դեսպանը նշեց, որ հայ համայնքն իր կազմակերպվածությամբ, համախմբվածությամբ և ներուժով մշտապես կանգնած է եղել ՀՀ դեսպանության կողքին, ինչը եղել է հաջողություն գրանցելու կարևոր գրավականներից մեկը։

Հայ համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին դեսպան Մկրտչյանին կատարված աշխատանքի, Հայաստանը և հայ մշակույթն Էստոնիայում ներկայացնելու և հայ ու էստոնացի ժողովուրդների բարեկամությունը խնթանելու համար և հաջողություն մաղթեցին նրան իր հետագա գործունեության մեջ։

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց նաև ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Էստոնիայի Հայկական Ազգային Միության աջակցությամբ տպագրության հանձնված Հովհաննես Թումանյանի հեքիաթների էստոներեն ժողովածուն։

Դեսպանը նշեց, որ Նաիրա Մուրադյանի նկարազարդումներով և Սոֆիա Պետրոսյանի թարգմանությամբ գրքի լույսընծայմամբ ամբողջանում է Հ․ Թումանյանի հեքիաթները բալթյան երկրների երեք լեզուներով՝ լիտվերենով, լատվերենով և էստոներենով թարգմանելու նախաձեռնությունը: Գիրքը լույս է տեսնում դեսպան Մկրտչյանի և Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի` հատուկ էստոնական հրատարակության համար ներառված նախաբաններով»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ նախագահի մարտի 15-ի հրամանագրով Տիգրան Մկրտչյանըհետ է կանչվել Լիտվայի Հանրապետությունում, Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրովԱրմենՄարտիրոսյանը նշանակվել էԼիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս):

Հայերեն Русский

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Wildberries-ն առաջին անգամ կմասնակցի Երևանի նորաձևության շաբաթին

«Էրեբունի-Երևան 2808»-ի տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն

Աշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվի

ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի․ ՄԻՊ-ը դպրոցներում տեղի ուենցած դեպքերի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացնում

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Մանուկյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ըմբիշները Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ամբողջական կազմերով

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը