1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների ապրիլի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 1.30%-ով և կազմել 29696.63 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 1.47%-ով և կազմել 1954.34 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 3482.97 կետ, իսկ HANG SENG ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 28938.74 կետ: