Մաղթում եմ, որ Արցախը կրկին կարողանա կերտել իր ապագան ազատության և անվտանգության մեջ. Ֆրանսիայի Սենատի պատգամավոր

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի (Սենատ) Հանրապետական կուսակցության խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն նամակ է հղել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, նամակում ասված է. «Ուրախ եմ, որ մեր Խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը ընդունվեց որպես հույսի նշան այն սարսափելի փորձությունների և ողբերգությունների ժամանակ, որոնց անսահման քաջությամբ բախվեց Ձեր ժողովուրդը:

Մաղթում եմ, որ այս հույսը հնարավորինս արագ իրականանա, որպեսզի Արցախը կրկին կարողանա կերտել իր ապագան ազատության և անվտանգության մեջ:

Եվ հաճույքով և պատվի զգացումով եմ ընդունում Ձեր ջերմ հրավերը՝ գալ և բացահայտել Արցախն ու արցախցիներին, երբ իրավիճակը դա թույլ տա:

Վերահաստատելով Ձեզ իմ կատարյալ աջակցությունը, ընդունեք, խնդրեմ, պարոն Նախագահ, հարգանքներիս խորին հավաստիքը

Կարող եք վստահ լինել իմ լիակատար աջակցության և ձեր կողմից պաշտպանվող Արցախ երկիր այցելելու ցանկության մեջ»:

Հայերեն العربية English Русский

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ