Արցախ

ԱՀ նախագահը կարևորել է Հայաստանի եզդի համայնքի ներդրումը Հայրենիքի անվտանգության ապահովման գործում

1 րոպեի ընթերցում

ԱՀ նախագահը կարևորել է Հայաստանի եզդի համայնքի ներդրումը Հայրենիքի անվտանգության ապահովման գործում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 5-ին ընդունել է «Մալա Էզդիա» եզդիների ազգային շարժման և հայ-եզդիական միասնական կամավորական ջոկատի անդամներին՝ շարժման ղեկավար Այսեր Իսայանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ղեկավարը նշել է, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և եզդիները ծանր պահերին միշտ եղել են Հայաստանի ու Արցախի կողքին: Նախագահ Հարությունյանը կարևորել է Հայաստանի եզդի համայնքի ներդրումը Հայրենիքի անվտանգության ապահովման գործում՝ վստահություն հայտնելով, որ համագործակցությունը գնալով կդառնա էլ ավելի ամուր ու բազմակողմանի:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում