Հասարակական

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայկ Չոբանյանի՝ ԲՏԱ նախարար նշանակվելու որոշման մասին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայկ Չոբանյանի՝ ԲՏԱ նախարար նշանակվելու որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց Տավուշի արդեն նախկին մարզպետ Հայկ Չոբանյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու որոշման մասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վարչապետը կառավարության նիստում նշեց, որ Հակոբ Արշակյանը լքում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը, ում կփոխարինի Հայկ Չոբանյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում պարոն Արշակյանին կատարած աշխատանքի համար, ըստ էության զրոյից նոր նախարարություն է ձևավորվել, ինչը բավականին բարդ աշխատանք է և որն արվել է բավականին լավ:

Ուզում եմ հաջողություններ մաղթել պարոն Չոբանյանին՝ նախարարի կարգավիճակում գործունեության ընթացքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ապրիլի 1-ի նիստում ընդունված որոշմամբ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում