Արցախ

Արցախի ԱԳ նախարարը ցավակցական ուղերձ է հղել Կարո Քեբաբջյանի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Արցախի ԱԳ նախարարը ցավակցական ուղերձ է հղել Կարո Քեբաբջյանի մահվան կապակցությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նրաընտանիքին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նամակում, մասնավորապես, ասվում է. «Խոր կսկիծով ու ափսոսանքով տեղեկացա Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչԿարո Քեբաբջյանիվաղաժամ մահվան մասին։

Կյանքից հեռացել է մի անհատականություն, ով 22 տարի շարունակ արժանապատվորեն ներկայացրել է Արցախը և ջանք ու եռանդ չի խնայել աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման միջոցովամրապնդելու Արցախ-Հայաստան-Սփյուռքեռամիասնությունը՝ ի նպաստ հայապահպանության և հայկական երկու հանրապետությունների հզորացման ու բարգավաճման։

Մեծ է նրա ավանդը նաև մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում։

Կարո Քեբաբջյանը մեր հիշողության մեջ կմնա որպես իմաստուն դիվանագետ, եռանդուն, նախաձեռնող ու վեհանձն անհատ, ով իր կյանքն անմնացորդ նվիրել է հայրենիքին ու հարազատ ժողովրդին։

Արցախի արտաքին գործերի նախարարության անձնակազմի և անձամբ իմ անունից խորապես ցավակցումեմ պարոն Քեբաբջյանի հարազատներին և մերձավորներին։Թող Աստվածլուսավորի նրա հոգին, իսկ ձեզ ուժ ու կորով պարգևի՝կորստյան ցավը մեղմելու համար»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում