Պատերազմից հետո Արցախի Կարմիր շուկա համայնքի տարհանված բնակիչների 70 տոկոսը վերադարձել է

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմից հետ առայսօր Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայր է վերադարձել շուրջ 790 բնակիչ՝ 233 տնտեսությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը՝ հավելելով, որ բնակչության մոտ 70 տոկոսը վերադարձել է, իսկ մյուսները սպասում են վերականգնվող տների շինարարության ավարտին:

«Բացի այդ համայնքում վերաբնակվելու ցանկություն է հայտնել տեղահանված 6 ընտանիք, ինչպես նաև 7 ընտանիք՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերից»,-ասաց Աթայանը:

Նրա հաղորդմամբ՝ ներկայում ավարտման փուլում են Կարմիր շուկայում կառուցվող բազմաբնակարան 2 շենքերից մեկի շինարարական աշխատանքները:

«Շենքերի 33 բնակարանները նախատեսված են Կարմիր շուկայի 7 բազմազավակ ընտանիքների համար, որոնք ցանկություն են հայտնել առանձնատների փոխարեն բնակվել շենքում: Մյուս՝ ավելի քան 20 բնակարանները, կտրամադրվեն տեղահանված՝ մասնավորապես նաև Թաղավարդ գյուղից տեղափոխված ընտանիքներին»,-մանրամասնեց համայնքապետը:

Պատերազմից հետո Կարմիր շուկայի դպրոցում ուսումնական գործընթացը վերականգնվել է դեռևս այս տարվա հունվարից:

Ներկայում կրթօջախ է հաճախում 168 աշակերտ: Ժամանակավորապես դադարեցվել են համայնքի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները: Նախկին 75 նախադպրոցական տարիքի երեխաների փոխարեն, այժմ մանկապարտեզ է հաճախում 23 երեխա»,-հայտնեց Աթայանը:

Նրա հավաստմամբ՝ Կարմիր շուկայում պայմաններ են ստեղծվել նաև բնակչության զբաղվածության ապահովման համար: Հիմնականում աշխատատեղերը շինարարական կազմակերպություններում են: Բացի այդ, գործունեությունը շարունակում են ձեթի և սպիրտի գործարանները:

Վան Նովիկով

Հայերեն Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին