Արցախ

Ջրականում և Վարանդայում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 5 զինծառայողի աճյուն

1 րոպեի ընթերցում

Ջրականում և Վարանդայում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 5 զինծառայողի աճյուն

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հարավային թևում՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում մարտի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 5 զինծառայողի աճյուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1523 է, որից 25-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են։ Մյուսները պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներ, կամավորներ կամ պահեստազորայիններ են»,- նշում են ԱԻՊԾ-ից։

ԱԻ պետական ծառայությունն առաջիկա օրերին ևս կշարունակի որոնումները, այսուհետև՝ ըստ անհրաժեշտության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում