Կորպորատիվ կառավարման կենտրոնը անցկացրել է «Կանայք տնօրենների խորհրդում» վիրտուալ սեմինար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կորպորատիվ կառավարման կենտրոնը մարտի 26-ին կազմակերպել է «Կանայք տնօրենների խորհրդում» վիրտուալ սեմինարը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կորպորատիվ կառավարման կենտրոնի տարածած հաղորդագրությանմեջ նշվում է, որ տնօրենների խորհրդում բազմազանությունը դիտարկվում է որպես լավ գործարար պրակտիկա,այն հնարավորություն է տալիս տնօրենների խորհրդում խթանել բազմակարծությունը, այլախոհությունը և դրանց արդյունքում ընդունել հիմնավորված, հավասարակշռված, կշռադատված որոշումներ:

«Տնօրենների խորհրդում բազմազանության ապահովման հարցում իրենց ուրույն դերակատարումն ունեն կանայք, սակայն կանանց ներկայացվածությունը խորհուրդներում բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս:

Ինչպես է ազդում խորհրդում կանանց ներկայացվածությունը բիզնեսի կատարողականի, կառավարման համակարգի, սոցիալական կերպարի, ինչպես նաև հասարակության վրա.Խթանում են արդյոք օրենսդրական և «փափուկ» քվոտաները խորհուրդներում կանանց ներկայացվածությունը. Կորպորատիվ որոշումների վրա իրապես ազդելու համար պետք է արդյոք, որ կանայք խորհրդում կազմեն կրիտիկական զանգված Ինչ հատկանիշներով պետք է օժտված լինեն կանայք խորհուրդներում կորպորատիվ որոշումների վրա ազդելու համար.

Ինչպես նախապատրաստել խորհրդի կին անդամների:

Այս և մի շարք այլ հարցերի պատասխանեցին «Կանայք տնօրենների խորհրդում»

վիրտուալ սեմինարի բանախոսներ և միջազգային փորձագետներ Փայվի Յօկինենը, Փայվի Յօկինենը, Սյուզան Ստենսոնը, Հագեն Շվայնիցը:

Սեմինարին մասնակցել է շուրջ 150 անձ, որոնք ներկայացնում էին ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհի տարբեր երկրներ (Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Նիդերլանդներ, Սինգապուր, Հնդկաստան և այլն):

« Կանայք տնօրենների խորհրդում» վիրտուալ սեմինարը կազմակերպվել է «Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածին ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի (www.corpgov.am, www.businessintegrityclub.corpgov.am) կողմից Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE, www.cipe.org) դրամաշնորհով:

Հայերեն

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի