Արցախ

Արցախի նախագահի խոսնակն արձագանքել է ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենան քարկոծելու միջադեպին

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահի խոսնակն արձագանքել է ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենան քարկոծելու միջադեպին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՄԱՐՏԻ, 26 ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը բոլոր առումներով դատապարտելի է համարում Արցախի Կարմիր Շուկա-Ստեփանակերտ մայրուղու վրա մարտի 25-ին տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ադրբեջանցի զինծառայողները քարեր են նետել հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների ուղղությամբ: Լուսինե Ավանեսյանը միջադեպին անդրադարձել է «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Արցախի իշխանությունները այն դիտարկում են որպես Արցախի Հանրապետության իրավական կարգի ու նոյեմբերի 10-ի հայտարարության խախտում և եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների ուշադրությունը հրավիրում դրա վրա՝ նման միջադեպերի կրկնությունը բացառելու նպատակով:

Արցախի իրավապահների կողմից պատրաստվող նյութերը և միջադեպի վերաբերյալ Արցախի իշխանությունների կարծիքը փոխանցվելու են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-հավելեց Ավանեսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում