Հասարակական

Մահացել է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը

1 րոպեի ընթերցում

Մահացել է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արմավիրի մարզից ընտրված ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը մահացել է մարտի 24-ին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Արմավիրի մարզպետարանից։

«Այո, նա մահացել է, սակայն հավելյալ տեղեկություններ չունենք»,- նշեցին մարզպետարանից։

ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն՝ նա մահացել է կորոնավիրուսային հիվանդության պատճառով։

Հակոբ Հակոբյանը 58 տարեկան էր։ Նա ԱԺ պատգամավոր է եղել 1999-2003 թթ․, ապա 2003 թվականի մայիսի 25-ին կրկին վերընտրվել է։ Հակոբյանն ամուսնացած էր, ուներ 4 երեխա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում