Թուրքիայի ջրամբարաշինությամբ պայմանավորված՝ Արաքս գետի ջրային ռեսուրսները զգալիորեն նվազել են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ջրային ռեսուրսների խնդիր ունի Արաքսի, Ախուրյանի հատվածում՝ պայմանավորված Թուրքիայի կողմից իրականացվող ջրամբարաշինությամբ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը նշեց, որ պատահական չէ, որ այսօր Ախուրյանի ջրամբարում ունենք մոտ 100 մլն խմ պակաս ջուր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

«Նույն պատկերն ունենք նաև Արաքս գետի ավազանում: 2012 թվականից սկսած, Թուրքիայի տարածքում ջրամբարների կառուցմամբ պայմանավորված, Արաքս գետի ջրային ռեսուրսները նվազել են 30-40 տոկոսով»,-ասաց Լևոն Ազիզյանը:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ-ի խոսքով, լուրջ խնդիր է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրային ռեսուսրների խոցելիությունը: 1994 թվականից, գրեթե բոլոր տարիներին նկատվում է ջերմաստիճանի շարունակական բարձրացում:

«Քանի որ ջերմաստիճանը բարձր է, լեռնային հատվածներում տեղումները հիմնականում լինում են անձրևի տեսքով: Ունեցել ենք տարիներ, որ մինչև 2000, 2100 մետր բարձրության վրա ձմեռային ամիսներին անձրև է եկել: Ձնակուտակման պրոցեսը քիչ է տեղի ունենում: Համաձայն կանխատեսումների, մենք 2040 թվականին ունենալու ենք ջրային ռեսուրսների խոցելիություն, նվազում մոտ 15 տոկոսով, 2070 թվականին 20-25 տոկոսով նվազում է կանխատեսվում»,-ասաց Լևոն Ազիզյանը: Մասնագետը հորդորում է ջրի ամեն մի կաթիլը խնայողաբար օգտագործել, աշխարհում մոտ 2 մլրդ մարդ անվտանգ ջրի խնդիր ունի: Նա կարևորեց ուսուցողական ծրագրերն ու միջոցառումները՝ ընդգծելով թե ջրային ռեսուրսների, թե շրջակա միջավայրի պահպանությունը:

Շարունակելով կլիմայի փոփոխության ազդեցության թեման՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նկատեց, որ գրեթե ամեն տարի Երևանում շարունակական գրանցվում է օդի բարձր ջերմաստիճան:

«Մենք շարունակական ունենում ենք +40 և ավելի ջերմաստիճան, բայց Երևանի կլիման այդպես չի եղել: Երբ վերլուծում ենք մինչև 2000 թվականի ցուցանիշները, տեսնում ենք, որ +40 Երևանում հինգ տարին մեկ էր գրանցվում: Դրանից հետո տեսնում ենք, որ մենք ունենում ենք 10, 15, նույնիսկ 2018 թվականին 20 օր շարունակ +40, +41, +42 աստիճան տաքություն: Իհարկե, քաղաքի կանաչապատ տարածքի կրճատումը նույնպես իր ազդեցությունը թողնում է, սակայն այդ երևույթը հանրապետության ամբողջ տարածքում է նկատվում»,-ասաց Գագիկ Սուրենյանը: Նա ընդգծեց, որ օդի ջերմաստիճանի շարունակական բարձրացումը բերում է ջրային ռեսուրսների խնդիրների, երաշտների կրկնելիության մեծացման հավանականություն:

Հայերեն English Русский

Իրանի զինված ուժերը պատրաստ են արձագանքել ցանկացած սպառնալիքի. ԳՇ պետ

Վարչապետը հանդիպում է ունեցել ֆրանսահայերի խմբի հետ

ՀՀ նախագահն ու Իրանի դեսպանն ընդգծել են երկկողմ գործընկերության և համագործակցության ընդլայնման կարևորությունը

Գվատեմալայում ավտոբուսն ընկել է գետը. զոհվել է ավելի քան 30 մարդ

Ռումինիայի նախագահը հրաժարական կտա փետրվարի 12-ին

Նախատեսվում է ստեղծել Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ. կայացել է ԱԺ խորհրդի նիստը

Ես ծանրամարտում դեռևս խոսք ունեմ ասելու. Սիմոն Մարտիրոսյան

Քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում անցկացվեց ԳՊՀ հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանին նվիրված հուշ-ցերեկույթ

Վերապատրաստվում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները` դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման և պահպանության նպատակով