Հայկական համայնքը Բելգիայի վարչապետին կոչ է արել դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկչության հովանավորումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) և Բելգիայի Հայերի Կոմիտեն (CAB) Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոյին հասցեագրված նամակով կոչ են արել դատապարտելահաբեկչության ցանկացած պետական հովանավորչություն՝ հիշեցնելով, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը վարձկանների են ներգրավել։Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցինՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակից, նամակը Բելգիայի վարչապետին հղվել էի հիշատակ Բրյուսելում 2016 թ․ տեղի ունեցած ահաբեկչությունների 5-րդ տարելիցի:

«Նամակում Բելգիայի հայ համայնքն իր կարեկցանքն ու համերաշխությունն է հայտնում Բելգիայի կառավարությանը և Բելգիայի քաղաքացիներին, ովքեր դարձան այս ողբերգական իրադարձության զոհը՝ շեշտելով ահաբեկչության դեմ պայքարելու և այդպիսով ազատ, ժողովրդվավար հասարակությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին։ Բելգիայի վարչապետին ուղղված նամակում մատնանշվում է, որ Արցախի բնիկ հայ բնակչությունը նույնպես ահաբեկչության զոհ է դարձել 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր պատերազմի ընթացքում ՝ հիշեցնելով պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման մասին։ Նամակը կոչ է անում Բելգիայի կառավարությանը միանշանակորեն դատապարտել ահաբեկչության ցանկացած պետական հովանավորչություն և շեշտում, որ Բելգիայի շահերից չի բխում համագործակցել այնպիսի երկրների հետ, որոնք իրենց աշխարհաքաղաքական շահն առաջ են տանում նման դատապարտելի և կործանարար միջոցներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն العربية English Русский

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները