Պաշտոնական

ՀՀ նախագահն Արամ Սարգսյանի և Արտակ Զեյնալյանի հետ քննարկել է ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն Արամ Սարգսյանի և Արտակ Զեյնալյանի հետ քննարկել է ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց տեսակետն ու դիրքորոշումը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում