Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը ձեռնտու է համարում և Հայաստանի, և Ադրբեջանի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին Բազմաբերդ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը խոսեց տարածաշրջանային կոմունիկացիաների և ճանապարհների բացման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի կարծիքով կոմունիկացիաների բացումը փոխշահավետ է Հայաստանի և Ադրբեջանի համար:

«Մենք պետք է առաջ գնանք և այդ առաջ գնալու ձևը այն է, ինչն այսօր գտնվում է քննարկումների փուլում. խոսքը տարածաշրջանային կոմունիկացիաների և ճանապարհների բացման մասին է: Եթե որևէ մեկը ասի, որ ճանապարհների բացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին, չհավատաք: Եթե որևէ մեկը ասի, որ կոմունիկացիաների բացումը ձեռնտու է միայն Հայաստանին, էլի չհավատաք: Կոմունիկացիաների բացումը, առավել ևս այս իրավիճակում, ձեռնտու է և Հայաստանին, և Ադրբեջանին: Ադրբեջանին ձեռնտու է, որովհետև նա պետք է կոմունիկացիոն կապ ստանա Նախիջևանի հետ: Հայաստանին ձեռնտու է, որովհետև պետք է հուսալի երկաթուղային և ցամաքային կապ ստանանք Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Դա նշանակում է, որ մեր երկրի տնտեսությունը էականորեն կարող է փոխվել»,- ընդգծեց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ շատ է խոսվում այն մասին, թե նավթի պաշարները ինչ օգուտներ են տվել Ադրբեջանին:

Նա նշեց, որ 21-րդ դարի «նավթը» դառնում է պղինձը, որովհետև աշխարհում էլեկտրական շարժիչներով մեքենաները սկսել են լայն տարածում ստանալ և ներքին այրվող շարժիչով մեքենաները ժամանակի ընթացքում դուրս են մղվելու շուկայից: Վարչապետի խոսքով` էլեկտրական շարժիչով մեքենաների շարժիչի ամենակարևոր կոմպոնենտը պղինձն է, իսկ Հայաստանը ունի պղնձի հսկայական պաշարներ: «Եթե մեզ հաջողվի բացել երկաթուղային ուղիները, այդ դեպքում կկարողանանք ոչ թե պղինձը հանքաքարի տեսքով արտահանել, այլ ստեղծել պղնձաձուլական արտադրություններ և սրանից բխող հետագա վերամշակման շղթան ապահովել»,- եզրափակեց Փաշինյանը:

Հայերեն العربية English Français Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը