Արցախ

Արցախի օպերատիվ շտաբի Հադրութի, Շուշիի և Շահումյանի ՔԿԱԳ-ներում գրանցվել է 29 ամուսնություն և 10 ծնունդ

1 րոպեի ընթերցում

Արցախի օպերատիվ շտաբի Հադրութի, Շուշիի և Շահումյանի ՔԿԱԳ-ներում գրանցվել է 29 ամուսնություն և 10 ծնունդ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի Հադրութի, Շուշիի, Շահումյանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններում այս տարվա հունվար-փետրվարին իրականացվել է ընդհանուր առմամբ 404 գործարք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից:

Հրապարակված տեղեկագրի համաձայն 2021 թվականի հունվար-փետրվարին Հադրութի, Շուշիի և Շահումյանի ՔԿԱԳ-ների կողմից ընդհանուր առմամբ կատարվել են՝ ամուսնության՝ 29, ծննդի՝ 10, մահվան՝ 10 պետական գրանցում, ինչպես նաև ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակի տրամադրման՝ 157 և ակտային գրանցումների առկայության կամ բացակայության մասին տեղեկանք տալու համար՝ 70 գործարք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում