Արցախի արտգործնախարարը Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերումն ադրբեջանական ֆաշիզմի դրսևորում է համարում

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այն ինչ հայկական պատմամշակութային հուշարձանների նկատմամբ իրականացնում է Ադրբեջանն Արցախի գրաված տարածքներում՝ մշակութային ցեղասպանություն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերմանը:

«Ադրբեջանցիները լավ գիտեն մեր պատմությունը և այդ եկեղեցու ավերումը, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի նախագահի և պետության ուղերձն առ այն, որ այդպես են վարվելու եթե կարողանան տիրանալ ամբողջ Արցախին: Հայկական պատմամշակութային հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի այդ գործողությունները՝ ֆաշիստական քաղաքականության շարունակությունն ու մարմնավորումն են՝ գարշելի ու վտանգավոր ձևերով: Ադրբեջանցիների այդ գործողությունները ոչնչով չեն տարբերվում նրանից, ինչը Մերձավոր Արևելքում իրականացնում են ահաբեկիչները՝ ոչնչացնելով համաշխարհային կոթողները: Տարբերությունը՝ ավելի վատ ու վտանգավոր, այն է միայն, որ եթե Մերձավոր Արևելքում պատմամշակութային համաշխարհային կոթողները ոչնչացնում են ինչ-որ ահաբեկչական խմբավորումներ, ապա ադրբեջանցիների դեպքում, այդ գործողություններն իրականացվում են պետության կողմից: Ալիևը բացեիբաց, առանց ամաչելու և անկաշկանդ պետական մարմիններին համապատասխան հանձնարարականներ է տալիս՝ օրինակ` հայկական եկեղեցու փորագրությունները ոչնչացնելու վերաբերյալ»,-ասաց Բաբայանը:

Նրա խոսքով՝ այս հանգամանքը արհամարհանք է միջազգային իրավունքի նկատմամբ: «Բնական է, մենք ամենուր բարձրաձայնելու ենք՝ Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային կոթողների ավերման մասին, որովհետև սա վտանգ է նաև քաղաքակիրթ մարդկության համար: Այդուհանդերձ՝ քաղաքակիրթ հանրությունն ինքն էլ պետք է քայլեր ձեռնարկի, որովհետև եթե այսօր նրանք ոչնչացնում են Արցախի մշակութային ժառանգությունը, ապա անպատիժ մնալու և միջազգային հանրության անտարբերության դեպքում, վաղն իրենց դուռն են թակելու»,-ընդգծեց Արցախի արտգործնախարարը:

Հայերեն العربية English Русский

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ