Արձանագրվել է Սևանա լճի մակարդակի աննախադեպ բարձրացում. ըստ վարչապետի՝ ջրի վատնման գործընթաց թույլ չի տրվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի արձանագրվել է Սևանա լճի մակարդակի աննախադեպ բարձրացում: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ նախորդ տարվա մարտի 18-ի համեմատ՝ արձանագրվել է 15 սմ-ի բարձրացում, սակայն առավելագույն նիշը արձանագրվում է հունիս-հուլիս ամիսներին: «Ակնկալվում է, որ այս տարի հասնելու է 1901 մետր նիշի մակարդակին, ինչն աննախադեպ է վերջին տասնամյակներում»,- ասաց Պետրոսյանը՝ ավելացնելով, որ դա նաև արդյունք է Արփա-Սեւան թունելի ու ոռոգման սեզոնի կանոնակարգված ջրառի:

«Նախ` կարողացել ենք աշխատանքները կանոնակարգել և ջրի վատնման գործընթաց թույլ չտալ: Երկրորդ` այս տարվա գյուղատնտեսական սեզոնի համար է լավ լուր, որ ջրային պաշարների խնդիր չենք ունենալու»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը:

Հայերեն

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը