Արցախ

Վիտալի Բալասանյանը խոսել է Արցախի զինված ուժերի ապագայի մասին

1 րոպեի ընթերցում

Վիտալի Բալասանյանը խոսել է Արցախի զինված ուժերի ապագայի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախն ունենալու է ավելի մոբիլ, ավելի մարտունակ զինված ուժեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում այս մասին ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր: Արցախը երբեք չենք թողնելու որևէ մեկի գրկում , Արցախը լինելու է որպես սուբյեկտ, որպես հայկական»,- նշել է Բալասանյանը:

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը նաև անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակի հետ կապված խնդիրներին: Բալասանյանը նշել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն քաղաքակիրթ ճանապարհով, և Արցախը կօգնի Հայաստանին այդ հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում