Արցախ

Արցախում գարնանացանի ցուցանիշները նախատեսում են հասցնել 2 100 հեկտարի

1 րոպեի ընթերցում

Արցախում գարնանացանի ցուցանիշները նախատեսում են հասցնել 2 100 հեկտարի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում գարնանացան մշակաբույսերի ցանքսի նպատակով կատարվել է ավելի քան 1 400 հեկտար հերկ, որից ցանքս է իրականացվել ընդհանուր առմամբ 445,6 հա տարածքում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից:

«Ընդհանուր առմամբ, այս տարի նախատեսվում է իրականացնել 2 100 հեկտար գարնանացան, ընդ որում՝ 100 հեկտարը բանջարաբոստանային մշակաբույսեր: Արդեն իսկ իրականացվել է, մասնավորապես, 352,6 հա հացահատիկային մշակաբույսերի, 13 հա արևածաղկի, 38 հա կտավատի, 23 հա սիսեռի, 19 հա կերային մշակաբույսերի ցանքս»,-հայտնեցին էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից` հավելելով, որ նշված ցուցանիշները մեկնարկային են, և, կատարվող աշխատանքներին զուգընթաց, պարբերաբար կներկայացվեն թարմացված տվյալներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում